ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Այսօր հանդիպիր Ինձ դեմ առ դեմ

Այսօր հանդիպիր Ինձ դեմ առ դեմ
14.06.2012 | 00:40

Հունիսի 14

Տեր մեր և Աստված մեր, արա մեզ այնպես, ինչպես Դու ես կամենում, որ լինենք։

Պարագաները չէ, որ նախ փոփոխության կարիք ունեն, այլ դուք, որպեսզի դրանից հետո միայն պայմանները բնականոն փոփոխության ենթարկվեն։ Առհասարակ ջանք մի խնայեք լինելու այն մարդը, որ Ես եմ կամենում, որ լինեք։ Հետևեք Իմ տված ամեն մի առաջադրանքին։ Ես եմ ձեր միակ առաջնորդը։
Մի կողմ թողեք ձեր մեջ ապրող նեղության ամեն մի զգացում։ Ընդունեք յուրաքանչյուր բացվող օր առանց հետ նայելու։ Օրվա խնդիրները դիմավորեք Ինձ հետ և փնտրեք Իմ օգնությունն ու թելադրանքները` իմանալու համար, թե ինչպես վարվել։
Երբեք հետ մի նայեք և երբեք վաղվան մի թողեք այն գործը, որի համար ինձնից հանձնարարություն եք ստացել` այսօր անել։

Դիտվել է՝ 5245

Մեկնաբանություններ